Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում

Երեկ՝ դեկտեմբերի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 20:20-ի սահմաններում Արթիկի բնակիչ, 28-ամյա Դավիթ Ափոյանը իր վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի 015 ՏA 01 համարանիշի ավտոմեքենայով Նորամարգ գյուղի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կիսակողաշրջված վիճակում հայտնվել ջրատարում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպք վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել Մասիսի հիվանդանոցի բժիշկները, իսկ վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանը: Ժամանել են նաև նույն դասակի տեսուչներ Սահակ Ավետիսյանն ու Դավիթ Մանուկյանը: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Արմեն Գաբրիելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

 

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով