Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 329, մահվան՝ 6 նոր դեպք

 

Հայաստանում հունվարի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 329 նոր դեպք, առողջացել է 554 քաղաքացի, մահացել՝ 5-ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 2807 է:

Մեկ օրում կատարվել է 1973 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 595876-ի: Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 159738 դեպք, որոնցից 143355-ն` առողջացած, 2828-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12870 պացիենտ:

Նույն օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 685 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 6 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3513-ի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեկ օրում առողջացածների թիվը 902 է, ընդհանուր առողջացածներինը՝ 141 844, փաստացի բուժվողներինը՝ 13 548 (մեկ օրում նվազել է 333-ով): Մեկ օրում արվել է 3508 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 591 048 թեստ:

Կառավարությունը սեպտեմբերի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով, մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով