Նախկինում 44 օր սեփական ժողովրդին միտումնավոր մահվան տանող վարչապետ չի եղել՝ «հաղթելու ենք» արծրունյան ստի ներքո.Արփինե Հովհաննիսյան

Աժ նախկին փոխնախագահ,  «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» ՀԿ ղեկավար   Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան  իր  էջում  գրել  է.

«Նախկինում ոչ մի անգամ էդպիսի ծավալով գերիների վերադարձ չի եղել»։ Այս անբարո մտքի հեղինակը Հայաստանի գերագույն գլխավոր վախկոտն է, ալիեւի ստրուկը, մարդկանց գերության մեղավորը։
Ա՜յ նախկինացավ կպած անգրագե՜տ

Նախկինում երբեք այսչափ գերի չի եղել,

Նախկինում( 90-ականներին) գերիների վերադարձը պատշաճ իրականացվել է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով,

Նախկինում թուրքի ստրուկ վարչապետ չի եղել,

Նախկինում 44 օրում 7000 զոհ ու 10000 վիրավոր չի եղել,

Նախկինում հազարավոր անհետ կորածներ ու անթաղ դիեր չեն եղել,

Նախկինում վարչապետի կինը բունկերից պատերազմ չի ղեկավարել,

Նախկինում վարչապետի կինը չի ասել, որ առաջին արցախյան պատերազմի զոհերը հանուն ոչնչի էին, իսկ հետո էլ 7000 հոգու զոհել հանուն սեփական իշխանության՝ այսինքն՝ հանուն ոչնչի,

Նախկինում 44 օր սեփական ժողովրդին միտումնավոր մահվան տանող վարչապետ չի եղել՝ «հաղթելու ենք» արծրունյան ստի ներքո,

Նախկինում այսքան չտես, տգետ, խղճին ու արժանապատվությանը հրաժեշտ տված պաշտոնյա չի եղել՝ նույն որակներով անհավասարակշիռ վարչապետի գլխավորությամբ,

Նախկինում ուսապարկերից բաղկացած խորհրդարան չի եղել՝ թուրքի շպիոն ԱԺ նախագահով, ով իր ընկերների հետ կերած հացը հա՜մ թուրքին է պատմել, հա՜մ ԱԱԾ-ին,

Եվ վերջում՝ նախկինում Հայաստան պետություն է եղել։

Հ.Գ. Վերջաբանդ այնքան դաժան է լինելու, ինչպես երբեք՝ ոչ ոքինը ՆԱԽԿԻՆՈւՄ»,-գրել  է  Հովհաննիսյանը:

Արցախի ՊԲ թվով 124 սպա՝ ի աջակցություն ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հանդես են եկել հայտարարությամբ

07.03.2021

Այդ ձայնագրությամբ Նիկոլն ու ֆեյքերը ոռնալու են 3 ժամ.Միքայել  Մինասյան

02.03.2021

Հայաստա՛ն, դու գտնվում ես ոչնչացման եզրին, ուշքի՛ արի. գեներալ-լեյտենանտ Գրիգորյանց

05.03.2021

Դիմում եմ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին.Անդրանիկ Հովհաննիսյան

02.03.2021

Տագնապալին այն է, որ կենսաբանական լաբորատորիաները համաճարակի ընթացքում կենտրոնացել են հայ զինվորական երիտասարդության վրա. Հայկ Բաբուխանյան

05.03.2021

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով