«Իրենք դատական խորհրդի անդամ են ցանկանում կարգել մի մարդու, ով ոչ մասնագիտական, ոչ բարոյական արժանապատվություն չունի».Աննա Մկրտչյան

«Իրենք դատական խորհրդի անդամ են ցանկանում կարգել մի մարդու, ով ոչ մասնագիտական, ոչ բարոյական արժանապատվություն չունի»: Ազգային ժողովի դիմաց հայտարարեց ՀՀԿ անդամ Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով ԱԺ-ի կողմից Գագիկ Ջհանգիրյանին և Արմեն Խաչատուրյանին ԲԴԽ անդամ ընտրելու որոշմանը:

«Ինքը պատրաստ է դավաճանական իշխանությունից ընդունել պաշտոն և հերթական պարգևավճարի ու կաշառքի ակնկալիքով՝ կատարել ցանկացած հակաիրավական և հակապետական հրահանգ: Գագիկ Ջհանգիրյանը գալիս է իբր երաշխավորելու օրենքը, բայց դեռ այդ պաշտոնը չստանձնած՝ խախտում է այդ օրենքը: Գագիկ Ջհանգիրյանը չի՛ համապատասխանում ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքով նախատեսված ԲԴԽ անդամին վերաբերող նվազագույն պահանջներին: Այս մարդիկ շատ լավ գիտեն, որ իրենք Հայաստանի Հանրապետությունում ապագա չունեն, փախեփախ են անելու, իրենց տներից չեն կարողանալու դուրս գալ և վազելով գալու են մտնելու այս դահլիճ՝ հերթական հակապետական քայլը կատարելու համար: Հասկանալով, որ Հայաստանի Հանրապետությունում չունեն ապագա, որոշել են Հայաստանի Հանրապետությանն ընդհանրապես զրկել ապագայից»,- ասաց Աննա Մկրտչյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով