Իմքայլական պատգամավորը հրել է լրագրողին և խլել միկրոֆոնը.«Հրապարակ»

 

««ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը երեկ հերթական անգամ «փայլել» է՝ լրագրողներից պաշտպանելով Գագիկ Ջհանգիրյանին եւ խլելով yerevan.today կայքի լրագրողի բարձրախոսը։ Նա հայտարարել է, որ ինքն այս տարի մտածում էր, թե լրագրողները, «հատկապես գողացած միջոցներից սնվող լրագրողները», իրենց գործունեության ոճը կփոխեն։ Ապա, երբ լրագրողները հաշիվ են պահանջել վիրավորանքների համար, առաջարկել է դիմել դատարան, ասելով՝ դատարանում կհանդիպենք։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սրանով ԱԺ պատգամավորը չի բավարարվել՝ հրել է yerevan.today կայքի լրագրողին, խլել նրա միկրոֆոնը, մտել իր աշխատասենյակ ու դուռը ներսից փակել։ Լրագրողները նրան հորդորել են հանգստանալ, դուրս գալ եւ խաղաղ վերադարձնել միկրոֆոնը։ Միայն տեւական ժամանակ անց նա դուրս է եկել սենյակից ու վերադարձրել լրագրողի գործիքը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով