Ապրիլյանի զեկույցը ջրվե՞ց.«Հրապարակ»

«Չնայած Ազգային ժողովում ձևավորված Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովը դեռևս ամռանն ավարտել էր աշխատանքը, և սպասվում էր, որ եզրակացությունը կներկայացվի աշնանային նստաշրջանին, սակայն պատերազմը խառնեց իշխանականների պլանները, և չի բացառվում, որ զեկույցն օրակարգ չբերվի։

Մեզ ասացին, որ հանձնաժողովը զեկույցն ԱԺ նախագահին է ուղարկվել կապիտուլյացիայի փաստաթղթի ստրագրումից մի քանի օր հետո, իսկ «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ զեկույցն ԱԺ նախագահին ներկայացվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, քննարկվում է ԱԺ հերթական նիստում։ Ուշագրավ է, որ եկող շաբաթ կմեկնարկի հերթական քառօրյան, սակայն ԱԺ կայքի որևէ բաժնում զեկույցը դեռ չի ներկայացվել՝ ո՛չ օրակարգային հարցերում, ո՛չ էլ օրակարգ չմտած նախագծերի ցանկում։ Հանձնաժողովի անդամի խոսքով, չի բացառվում, որ պատերազմից հետո այն օրակարգ առհասարակ չբերվի․ «Հատկապես, որ ոչ աշխարհացունց բացահայտում ենք արել, իսկ վերջին պատերազմի համեմատ ապրիլյանի «մեղքերն» ուղղակի հյուլե են»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը ստեղծվել էր 2019 թ․ մայիսին: Մեկ տարուց ավելի հանձնաժողովը հարցաքննել է նախկին և ներկա բազմաթիվ պաշտոնյաների՝ նախկին նախագահին, վարչապետին, արտգործնախարարին։ Միայն 2016-ին ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովը չներկայացավ հարցաքննության: Իսկ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պարբերաբար սպառնում էր, թե խայտառակ բացահայտումներ են սպասվում նախկիններին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով