Հունվարի 11-ին Մոսկվայում Փաշինյանը նոր համաձայնագիր է ստորագրելու՝ շարունակելով ՀՀ բնակավայրերի հանձնումը Ադրբեջանին․ ոտքի ելեք ժողովուրդ, Նիկոլը չպիտի կարողանա դուրս գալ Հայաստանից․ Հրանտ Բագրատյան

Հունվարի 11-ին Մոսկվայում Նիկոլ Փաշինյանը նոր համաձայնագիր է ստորագրելու՝ շարունակելով ՀՀ բնակավայրերի հանձնումը Ադրբեջանին, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը։

«Հունվարի 11-ին Մոսկվայում Նիկոլ Փաշինյանը նոր համաձայնագիր է ստորագրելու՝ շարունակելով ՀՀ բնակավայրերի հանձնումը Ադրբեջանին (ի դեպ, Ադրբեջանում անկլավի կարգավիճակով գտնվող նախկինում հայկական բնակավայրերը մեզ չեն վերադարձվելու)։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նախատեսվում է նաև, որ ադրբեջանցի զինվորականները վերահսկելու են Ադրբեջանից Նախիջևան գնացող տրանսպորտային միջոցների երթևեկությունը Մեղրիում։ Ամենայն հայոց խաբեբան՝ Նիկոլ Փաշինյանը սա կապել է գերիների վերադարձի հետ։ Սուտ է, քանի որ ՀՀ բանակում բարդակ էր և մենք պարզապես չգիտենք, թե քանի գերի ունենք։

Ամենայն հայոց փալաս Արմեն Սարգսյանն էլ հերթական անգամ ասեց հիվանդ եմ։ Նա ծլկել է երկրից, որ հետո գա և ասի, ափսոս այստեղ չէի, թե չէ …. Ի վերջո պետության գլուխն այդ ստահակն է։ Նա է, որ ըստ Սահմանադրության ենոքավանցի գժի ձեռքը պտի բռներ և ասեր. ստոպ, սա պետություն է, այս ի՞նչ ես անում։ Ոտքի ելեք ժողովուրդ. հունվարի 11-ին Նիկոլը չպիտի կարողանա դուրս գալ Հայաստանից»,– գրել է նա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով