Նիկոլի ներկայացուցիչները բանակցում են փաստաթղթերի փաթեթի շուրջ, որը պետք է ստորագրի Հայաստանը՝ Թուրքիայի հետ սահմանը բացելու և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու դիմաց. Միքայել Մինասյան

Իմ տեղեկություններով՝ Նիկոլի ներկայացուցիչները բանակցում են փաստաթղթերի փաթեթի շուրջ, որը պետք է ստորագրի Հայաստանը՝ Թուրքիայի հետ սահմանը բացելու և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու դիմաց։ Այս մասին ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է Տելեգրամ ալիքում:

Փաթեթի մեջ մտնում է՝ հակաթուրքական արտաքին քաղաքականություն չվարելու Հայաստանի պարտականությունը, այդ թվում՝ հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն առաջ մղելուց, ցեղասպանության ճանաչմանն ուղղված Սփյուռքի գործողություններից ամբողջական հեռացումը, տարածքային պահանջների բացակայության մասին փաստաթղթերի ստորագրումը, ինչպես նաև ֆինանսական փոխհատուցումներից հրաժարվելը: Զիջումների փաթեթի մեջ մտնում է նաև «հայկական հարցի» ուսումնասիրման պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը (այս արտահայտությունը՝ բառացի վերցված բանակցողների աշխատանքային փաստաթղթից, այնտեղ ցեղասպանությունն ամոթալի անվանվում է «Հայկական հարց»)։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կարևոր է չմոռանալ, որ վերը նշված գործընթացը զուգահեռաբար ընթանում է ադրբեջանական կողմին տնտեսապես նշանակալի սահմանամերձ տարածքները հանձնելու և Մեղրիով պանթյուրքիստական միջանցքը գործարկելու բանավոր պայմանավորվածությունների ամրագրման հետ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով