ՀՀԿ-ն ԼՀԿ-ի հրավերը չի ընդունել. Արմեն Աշոտյան․ aravot.am

Ինչպես հայտնի է, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը մշակել է արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող փաստահավաք խումբ ստեղծելու մասին նախագիծ: Նախագծով, փաստահավաք խմբում ներկայացված կլինեն վերջին խորհրդարանական ընտրություններին մասնակցած և առաջին 6 տեղերը զբաղեցրած քաղաքական ուժերը (3 խորհրդարանական ուժ՝ 4-ական ներկայացուցիչներով, 3 արտախորհրդարանական ուժ՝ 1-ական ներկայացուցիչներով), ինչպես նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը:

Փաստահավաք խումբը ընդհանուր առմամբ կազմված կլինի 16 անդամից։ «Առավոտը» ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց`առաջարկը ստացե՞լ են, կուսակցությունում քննարկումներ եղե՞լ են, ի՞նչ տրամադրություններ կան: Արմեն Աշոտյանն ասաց, որ ՀՀԿ-ում ԼՀԿ ղեկավարից փաստահավաք խմբի աշխատանքներին մասնակցելու հրավեր ստացել են.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Մեծապես կարեւորել ենք վերջին արցախյան պատերազմի հանգամանքները օբյեկտիվ եւ լիարժեք հետաքննելու կենսական անհրաժեշտությունը` ելնելով ՀՀ-ի եւ Արցախի ազգային անվտանգության, ինչպես նաեւ անկողմնակալ արդարադատության եւ պատմական արդարության խնդիրներից, եւ, իհարկե, հայ ժողովրդին պատերազմի մասին ողջ ճշմարտությունը ներկայացնելու հրամայականից:

Սակայն արձանագրել ենք, որ գործող վարչակազմի շարունակվող պաշտոնավարման պարագայում անհնար ենք համարում նշված խնդիրների ամբողջական լուծման հնարավորությունը եւ ԼՀԿ-ի կողմից առաջարկվող մեխանիզմի արդյունավետությունը: Ուստի, գտել ենք, որ վերջին արցախյան պատերազմի հանգամանքների օբյեկտիվ եւ լիարժեք հետաքննության հարցին`իր բոլոր դրսեւորումներով`ինստիտուցիոնալ լուծումներով, ընթացակարգերով, մեխանիզմներով, պատեհ է անդրադառնալ ՀՀ-ում իշխանափոխությունից հետո»:

«Առավոտ» օրաթերթ

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով