«Միանում եմ ժողովրդի կողմից վարչապետի հրաժարականի արդարացի պահանջին». Էդգար Գալոյան

Ավագ օպերլիազոր, ոստիկանության մայոր Էդգար Գալոյանը  ֆեյսբուքյան  իր  էջում գրել  է.

««Հարգելի հայրենակիցներ, ընկերներ, ծառայակիցներ:
Ես` ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության խմբի հատկապես կարևորագույն գործերով ավագ օպերլիազոր, ոստիկանության մայոր Էդգար Գալոյանս, հաշվի առնելով մեր երկրում ստեղծված հասարակական – քաղաքական իրավիճակը, դուրս եմ գալիս իրավապահ համակարգից և միանում եմ ժողովրդի կողմից վարչապետի հրաժարականի արդարացի պահանջին»
Համոզված եմ, որ իրենց կոչմանն ու մասնագիտական արժանապատվությանը հավատարիմ ոստիկանները ի վերջո կգիտակցեն, որ իրավապահների առաքելությունը պետությանն ու ժողովրդին ծառայելն է:»,-գրել  է  Գալոյանը:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով