Գիտական բացառիկ լավ լուր՝ սկսել ենք մեր «Ուղեղի կենտրոն»-ի կառուցումը.Արմեն Մուրադյան

Գիտական բացառիկ լավ լուր՝ սկսել ենք մեր  «Ուղեղի կենտրոն»-ի կառուցումը

ԵՊԲՀ-ում մեկնարկել են «Ուղեղի հիմնարար  հետազոտությունների գիտակրթական կենտրոնի» շինարարական աշխատանքները։ Կենտրոնը կառուցվում է ՀՀ «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում, Համաշխարհային Բանկի և ԵՊԲՀ աջակցությամբ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՈՒՀՀԳԿ, Horizon 2020 Cobrain  և ՀՀ «Նեյրոկենսաբանական գործընթացների վերծանումը նորմայում և ախտաբանության մեջ՝ սաղմից մինչև ծերացող ուղեղ» դրամաշնորհային ծրագրերը միասին հիմնելու են ՀՀ-ում աշխարհին ներկայանալիք «Ուղեղի հետազոտությընների գերազանցության Կենտրոնը»:

Վերջինս կդառնա բժշկակենսաբանության նոր գիտակրթական կենտրոն, որտեղ երիտասարդ հետազոտողները և գիտնականները կունենան հնարավորություն զբաղվելու գիտությամբ և ձեռք բերելու հետազոտական հմտություններ։

Ծրագրի մասնակիցները վստահեցնում են, որ կենտրոնը կառուցվելու է ամուր հիմքերի վրա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի  ֆեյսբուքյան  էջից

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով