Այս հիանալի կոմպոզիցիայի ստեղծումը ֆինանսավորեց Ռուբեն Հայրապետյանը

Արտյոմ  Խաչատուրյանը   ֆեյսբուքյան  իր  էջում գրել է.

 

«Այս օրերին շատ խոսվեց Առնո Բաբաջանյանի մասին, կուզենայի ևս մեկ շտրիխ ավելացնել։
Օպերայի մերձակայքում տեղադրված է Բաբաջանյանի արձանը։ Այն ունիկալ է նրանով, որ անտարբեր չի թողնում ոչ ոքի։ Նշանակում է՝ որպես արվեստի գործ արժեք ունի։ Չկա լուրջ մտավորական, հատկապես Բաբաջանյանին ճանաչող, որ չհիանա այդ արձանով։ Բայց շատ քչերը գիտեն, թե ինչպես այն ստեղծվեց։
Սերժ Սարգսյանը մի օր Երևանի հեղինակավոր անձանց ասում է, թե աշխարհահռչակ հայերից մենակ Բաբաջանյանն է երևանցի, բա ամոթ չէ՞, մի բան արեք ձեր համաքաղաքացու հիշատակը վառ պահելու համար։ Ինչևէ, կանգ են առնում առնում արձանի վրա, և այս հիանալի կոմպոզիցիայի ստեղծումը ֆինանսավորեց Ռուբեն Հայրապետյանը (Նեմեցը)։ Եվ քանի որ նա սովորություն չունի աշխարհով մեկ առավոտից իրիկուն պատմել իր արածների մասին, առ այսօր լայն հանրությունը տեղյակ չէ, որ Առնո Բաբաջանյանի արձանի գաղափարի և ստեղծման հետ պետությունը կապ չունի։
Ինչևէ, գաղափարը եղել է այն ժամանակվա պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանինը, որն իրականացրեց Ռուբեն Հայրապետյանը։ Ցավոք, այսօր երկրի վերնախավում չկա Ռուբեն Հայրապետյանի որակները կրող մեկը, իսկ իշխանությունը մի յուրահատուկ կարգի մարդկանց ձեռքում է, որոնց ֆանտազիան դալուզյան մելից, միասեռականներից և այլ այլասերվածներից հեռու չի գնում»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով