Բանակը դարձրել են բանող եզ, խփում են դեմից, կողքից, հետևից…Սենոր Հասրաթյան

Այսպես բանակ չեն պահում… Բանակը դարձրել են բանող եզ, խփում են դեմից, կողքից, հետևից…Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊԲ նախկին խոսնակ  Սենոր Հասրաթյանը:
Մի խոսքով, ով որտեղից կարող է: Խփում են հատկապես նրանք, ովքեր բանակից հեռու են մղոններով, ովքեր բանակի մասին գիտեն ոչ թե ապրածով, այլ՝ լսածով: Գեներալին դարձրել են թալանչի, սպային՝ զինվոր սպանող, իսկ իրենց՝ երկիր պահող… Կդիմանա, արդյո՞ք, երկիրն առանց բանակ, թե կունենանք այն, որի մասին անընդհատ երազել, ինչ-որ պահի ունեցել, իսկ հետո… կորցրել ենք…
Հ.գ.- Երկրի ողնաշարը… բանակն է: Մենք կամ մոռացել ենք այդ մասին, կամ գիտակցաբար ջարդում ենք մեր ողնաշարը.

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով