Ադրբեջանի իշխանությունները շարունակում են նշել, թե Զանգեզուրն ու Գեղարքունիք իրենց տարածքներն են. ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում  տեսանյութ  է հրապարակել՝ կից գրելով.

«Ադրբեջանի իշխանությունները շարունակաբար նշում են, թե ՀՀ Զանգեզուրն ու Գեղարքունիքի մի մասն իրենց տարածքներն են: Դրա հետ միասին, շարունակում են խոսել Հայաստանի ողջ բնակչությանն ուղղված ցեղասպանության ու էթնիկ զտումների հռետորաբանությամբ, բացահայտ թշնամանքի քարոզով ու հայ ժողովրդին ուղղված վիրավորական բառապաշարով: Ավելին, նրանց զինվորները նույնիսկ ունեն այդ քարտեզները:

Բա եթե այդպես է, ուրեմն մենք էլ պետք է մեջբերենք պատմական աղբյուրներն ու փաստերը, որ բացի այն, որ Զանգեզուրն ու Գեղարքունիքը հայկական պատմական հողերն են, նաև Հայաստանն ու Արցախն իրարից բաժանելու, Արցախի մելիքներին թուլացնելու համար ու նաև Հայաստանի հողերի հաշվին 1923 թ. արհեստականորեն ստեղծվեց Կարմիր Քուրդիստանի գավառը (գործընթացը Ստալինի նախաձեռնությամբ սկսվել էր դեռ 1921թ.) ու դրանից հետո Ադրբեջանի կազմում 1929-1930 թթ. այդ գավառը վերացվեց ու մի քանի ամսով ստեղծվեց Քուրդիստանի օկրուգը (հետո օկրուգները վերացան Ադրբեջանում) ու հետո նաև «Քուրդիստան» բառը հանվեց:

Նպատակն էր Քարվաճառից մինչև Իրանի սահման Արցախը կտրել Հայաստանից՝ այդ տարածքների մեջ միավորելով գլխավորապես Քարվաճառը (Քելբաջար), Բերձորը (Լաչին), Որոտանը (Կուբաթլուն), Կովսականը (Զանգելան) և Ջրականի (Ջաբրաիլի) մի մասը:

Ընդ որում, Գորիսի ու Շուշիի շրջանները միայն պայմանական են միայն իրարից բաժանված Հակարի կամ Հագարու գետով: Սա երևում է նաև այդ ժամանակվա քարտեզներից:

Այս հատվածներում պատմականորեն հայեր են ապրել և հետո են միայն բնակեցվել քրդերով ու որի հետևանքով են նրանք դարձել մեծամասնություն հետագայում:

Ընդ որում, եթե 1920-ական թվականներից սկսած մինչև 1992 թվականը քրդերի թիվն այդ հատվածում եղել է մեծ, ապա հետագայում շեշտակիորեն նվազել է, քանի որ նախ Ադրբեջանն իրականացրել է ձուլման քաղաքականություն, դրանից բացի, դրան նպաստել է նաև կրոնի ընդհանրությունը:

Ընդ որում, ինչպես վկայում են աղբյուրները, սկզբում քրդերը Կովկասի թաթարների (հետագայում՝ ադրբեջանցիների) հետ չեն էլ ունեցել լեզվական, ծագումնաբանական կամ մարդաբանական նույնություն»:

Եկա էդտեղ բեղերդ կխուզեմ՝ կդառնաս կլուբնիկի համով Անդոն. Օնիկ Գասպարյանը՝ Անդրանիկ Քոչարյանին․arminsider

27.02.2021

Ծեծել են այն տղայի, որին Նիկոլը տեսախցիկների առջև ասեց. «Հանգիստ, հանգիստ, քո հետևից կգան».Միքայել Մինասյան

28.02.2021

Այդ ձայնագրությամբ Նիկոլն ու ֆեյքերը ոռնալու են 3 ժամ.Միքայել  Մինասյան

02.03.2021

Նիկոլը, իր միտինգով ամբողջ աշխարհին փորձելու է ցույց տալ, որ Հայը ծախու, անթասիբ, անհայրենիք ու անխելք ժողովուրդ է.Արտակ Զաքարյան

28.02.2021

Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

27.02.2021

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով