Պարետի ընդունած որոշումներն` ազատ տեղաշարժի սահմանափակման վերաբերյալ, հակասահմանադրական են

 

2020 թվականին ՀՔԱՎ գրասենյակ դիմած Յ. Հ.-ը  հայտնել է, որ ոստիկանության Դիլիջանի բաժնի ոստիկաններն իր նկատմամբ անարդար մոտեցում են ցուցաբերել․ կազմել են արձանագրություն այն մասին, թե իբր ինքը խախտել է արտակարգ դրության ժամանակ պարետի սահմանած տեղաշարժման սահմանափակումների կանոնները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Յ. Հ.-ը 2020 թ.-ի մարտի 25-ին իր մարդատար մեքենայով 2 ուղևորի է տեղափոխել, սակայն համաձայն Պարետի համապատասխան որոշման՝ իրավունք ուներ տեղափոխելու 2 անձի՝ ներառյալ ինքը: Նրանցից ոչ մեկն իր հետ չի ունեցել նաև տեղաշարժման թերթիկ: Այս հիմքով էլ նույն օրը Դիլիջանի ոստիկանները վարչական ակտ են կազմել՝ 100.000 ՀՀ դրամ տուգանքով: Հետագայում, հիմք ընդունելով տուգանքների վերանայման օրենսդրական փոփոխությունը, ոստիկանությունը ևս վերանայել է նախորդ որոշումն ու 2020 թ.-ի հունիսի 18-ին կայացրել նորը, որով Յ. Հ.-ը,  100.000-ի փոխարեն, պետք է վճարի 10.000 դրամ տուգանք:

Օգտվելով ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքից, համոզված լինելով, որ իր վրա դրվել է խոշոր չափի տուգանք վճարելու՝ ոչ իրավաչափ պարտավորություն՝ Յ.Հ.-ը ՀՔԱՎ-ի աջակցությամբ դիմել է դատարան:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով