Վաղը ժամը 18։00-ին Երևանում անհնազանդության ակցիաներ կիրականացվեն

Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիների «Արժանապատվության երթ»-ի ընթացքում հայտարարվեց, որ պետք է սկսել անհնազանդության ակցիաներ։ ՀՅԴ ՀԵՄ անդամ Գոռ Սարգսյանը կոչ արեց վաղը՝ ժամը 18։00-ին Երևանի տարբեր փողոցներում իրականացնել անհնազանդության ակցիաներ։

Նրա խոսքով՝ պետք է փաել փողոցները և ցույց տալ, որ Փաշինյանը Հայաստանում տեղ չունի։ Նա նշեց, որ վաղը՝ ժամը 18։00-ին ապակենտրոն սկզբունքով փակում են Երևանի փողոցները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով