Զենքի վաճառքի վերաբերյալ շրջանառվող փաստաթղթերը հիմնականում կեղծ են․ ՊՆ խոսնակ

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ավելի վաղ թելեգրամյան @Military_arm  ալիքում հրապարակվել են փաստաթղթեր, ըստ որոնց՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պաշտոնատար այլ անձանց հետ ներգրավված է եղել երրորդ երկրներով դեպի Թուրքիա զենքի վաճառքի գործարքներում։

Ստեփանյանը մասնավորապես նշել է, որ համացանցում շրջանառվող տեղեկությունը զենքի վաճառքի մասին սուտ է և մանիպուլացիա, որի նպատակն է վարկաբեկել պաշտպանական գերատեսչությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Շրջանառվող փաստաթղթերը, որոնց հիման վրա կառուցվում է թեզը, հիմնականում կեղծ են: Ցանկացած հետաքննող լրագրող ինչպես ՀՀ համապատասխան մարմններին, այնպես էլ մատնանշված պետություններին կարող է ուղարկել հարցումներ և համոզվել, որ ամբողջը հորինվածք է»,- գրել է խոսնակը և հավելել, որ առաջիկայում կտան պաշտոնական պարզաբանում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով