Ես չեմ պատրաստվում դավաճան ղեկավարի երեսից ծնկել ադրբեջանցու առաջ.Ռուսլան Բաղդասարյան

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար  Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երևի բոլորն էլ տեսել են, թե ինչպես է Ալիևը ծաղրուծանակի ենթարկում Նիկոլին: Ասեմ իմանաք, որ այդ ծաղրուծանակի ենթարկվում է 10 մլն հայ, քանի որ բոլոր հայերիս ներկայացուցիչը այսօր հենց Նիկոլն է: Մեր ազգի կողմից բանակցողի փոփոխությունն արդեն արժանապատվության հարց է:
Ես չեմ պատրաստվում դավաճան ղեկավարի երեսից ծնկել ադրբեջանցու առաջ: Ինքը ծնկել է, ես չեմ ծնկում:
Իսկ ով այսօր գիտակցելով կամ առանց գիտակցելու պաշտպանում է Ալիևի դեմ չոքած Նիկոլին, թող իրենց ընտանիքներով գնան, բռնեն Նիկոլի ձեռքը ու միասին չոքեն ինչքան ուզում են ( դրանք չոքած ծնվել են ), միայն իմ երկրից, ինձնից ու իմ շրջապատից հեռու»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով