Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1482, մահվան՝ 27 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 117 337 է, մահվան դեպքերինը՝ 2213

 

Հայաստանում նոյեմբերի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1482 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 117 337-ի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 25 քաղաքացի, մահացածների թիվը 1763 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք։ Նոյեմբերի 15-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 450 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 27 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2213-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 879 է, ընդհանուր առողջացածներինը՝ 74 984, փաստացի բուժվողներինը՝  40 140  (մեկ օրում ավելացել է 576-ով): Մեկ օրում արվել է 3395 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 464 001 թեստ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով