Երևանի ավագանու այսօրվա նիստում փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտնեց,որ ավագանու կազմում կան փոփոխություններ՝ մեկը մանդատից է հրաժարվել, մյուսը՝ խմբակցությունից դուրս եկել։
«Տեղեկացնում եմ, որ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված, ավագանու անդամ Արսեն Կարապետյանը դիմում է ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին»,-ասաց փոխքաղաքապետը՝ նշելով, որ «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը դիմում է ներկայացրել խմբակցության կազմից դուրս գալու մասին: Նա կշարունակի ավագանու անդամի իր լիազորություններն ու համապատասխան հանձնաժողովում իր աշխատանքները։
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Նմանատիպ նորություններ:
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կոչ է արել մարզերում և Երևանում շարունակել խաղաղ անհնազանդության...
AntiFake.am-ի հայտարարությունը Վերաքննիչ դատարանի կողմից Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալան...
Որպես Նարեկ Մալյանի ծննդյան նվեր, վերջապես ուղարկե՛ք նրա դեմ կայացված դատավճիռը, որ բողոքարկենք,Մելի...