Զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողներին գումարը հատկացնելու միջոցներ հիմնադրամում չկան․ Մեսրոպ Մանուկյան

Մեսրոպ Մանուկյանը գրում է․

«Ժամանակին, երբ փաստարկված ներկայացնում էի, որ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամում մուտքերը էապես պակաս են, քան պետք է լինեին պաշտոնապես ներկայացվող աշխատատեղերի թվի դեպքում, պատշաճ ուշադրություն չդարձվեց . . .

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելին, նախարարներն ու պատգամավորները նախանձելի հետրևողականությամբ իրենց պարգևավճարներն էին ստանում և ասյօր էլ շարունակում են պարգևավճարների կռիվ . . .

! Հիմա արդեն փաստի առաջ ենք

Միանգամից հիմնադրամի շահառուների թիվն ավելանում է շուրջ 8000-ով (զոհված, 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողներ) Իսկ միայն սկզբնական, միանվագ գումարը հատկացնելու միջոցներ հիմնադրամում չկան ( հիմնադրամում այս պահին կա շուրջ 32 մլրդ դրամ, բայց միայն միանվագ հատուցման համար անհրաժեշտ է շուրջ 70 մլրդ դրամ)։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Չնայած այն հանգամանքին, որ հիմնադրամը նման իրավիճակում ապահովագրված է, սակայն խնդրի լուծման համար չի նկատվում, որ ինչ-որ քայլ է կատարվում #հաջորդիվ կանրադառնամ անհայտ կորած զինծառայողների ցավոտ խնդրին»։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով