Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության երկու անդամ դուրս է եկել խմբակցությունից, նրանցից մեկն ընդհանրապես մանդատը վայր է դրել

Երևանի ավագանու այսօրվա նիստում  փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտնեց,որ ավագանու կազմում կան փոփոխություններ՝ մեկը մանդատից է հրաժարվել, մյուսը՝ խմբակցությունից դուրս եկել։

«Տեղեկացնում եմ, որ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված, ավագանու անդամ Արսեն Կարապետյանը դիմում է ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին»,-ասաց փոխքաղաքապետը՝ նշելով, որ «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը դիմում է ներկայացրել խմբակցության կազմից դուրս գալու մասին: Նա կշարունակի ավագանու անդամի իր լիազորություններն ու համապատասխան հանձնաժողովում իր աշխատանքները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով