Սա բացահայտ սադրանք է, որը նպատակ ունի վատաբանելու իմ, իմ կուսակցության բարի համբավը. Աշոտ Անդրեասյան

«Պարզաբանում։

Ս.թ. Նոյեմբերի 10-ին ստորագրված խայտառակ փաստաթղթից հետո ՀՀ ԱԺ շենք ներխուժած քաղաքացիների իրականացված թալանի և հանցանքների մեջ ինձ մեղադրող լրատվամիջոցների,ֆեյք ինֆորմացիայի գերի դարձած քաղաքացիների և իրավապահ մարմինների համար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հարգելի համաքաղաքացիներ, հանդիսանալով ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի անդամ, իմ լիարժեք իրավունքն է գտնվել իմ աշխատանքի վայրում և հնարավոր բոլոր միջոցներով անկառավարելի ամբոխից և հատուկ ուղարկված պրովոկատոր թալանչիներից պաշտպանել պատմամշակութային արժեք հանդիսացող Ազգային ժողովի շենքը, երկրի գլխավոր ամբիոնը, պատմականև պետական նշանակություն ունեցող նիստերի դահլիճը, պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերն ու նմանատիպ այլ հանցանքները։

Բոլոր այն լրատվամիջոցներն ու անձինք, ովքեր տարածում են նիստերի դահլիճում գտնվելու իմ լուսանկարներն ու մեղադրում կատարված խուլիգանությունների մեջ, տարածում են բացահայտ ապատեղեկատվություն։

Սա բացահայտ սադրանք է, որը նպատակ ունի վատաբանելու իմ, իմ կուսակցության բարի համբավը, 17 կուսակցությունների հայրենիքը փրկելու նախաձեռնությունը և ժողովրդի արդարացի պահանջով իրականացվող այս պահին ընթացող ցույցերը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պահանջում եմ վերոնշյալ բոլոր լրատվամիջոցներին վերանայել տարածվող ապատեղեկատվությունն ու կատարել իմ հրապարակած պարզաբանման լուսաբանման պարտականությունը»։

ԲՀԿ Երիտասարդների Միության նախագահ՝ Աշոտ Անդրեասյանի գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով