Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը գրել է․
«Նիկոլի հետպատերազմական գործողություններն օտարի աչքերում դիտարկվում է որպես անբարոյական ու անսկզբունք իշխանության պահվածք։
Իշխանությունը կոպտորեն ձերբակալում է իր այն քաղաքացիներին, ովքեր ունեն բարոյական արժեքներ, ազգային արժանապատվություն, պետականության սկզբունքներ և չեն ցանկանում հանդուրժել կապիտուլացված իշխանությունների հետագա գոյությունը։
Նման խայտառակ կապիտուլյացիա չէր լինի, եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը։ Այդ մասին բացահայտ ասել է Վլադիմիր Պուտինը, ինչպես նաև ուղիղ ակնարկել են ռուսական լրատվամիջոցները։
Նիկոլին իշխանության բերած սորոսածին ուժերը, ցանկանում են մինչև վերջ քամել Հայաստան պետության ոչ միայն տարածքային պոտենցիալը, այլ նաև ազգային դիմանկարը։
Այսօր ամենամեծ հանցանքն անտարբերությունն է։ Քաղաքացիների անտարբերությունը՝ ծնելու է այս իշխանության նոր ավերիչ հանցագործություններ»:
Նմանատիպ նորություններ:
ՔՊ-ն արձագանքել է Կիրանցում՝ զինծառայողների հետ կապված իրադարձության վերաբերյալ գրառմանս․ Աբրահամյան
Տավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո
2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաշխանակա...