Մտածում եմ ինչ ասեմ, երբ երկիրը քանդածները ու թուրքի պատվեր կատարածները ուզում են մնալ իշխանության

Արա  Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել  է.

«Մտածում եմ ինչ ասեմ…
Մտածում եմ ինչ ասեմ, երբ Արցախի հանձնումը գործոն չէր.
Մտածում եմ ինչ ասեմ, երբ քննարկման թեմա է դառնում Արցախյան մեկ դպրոցի վրա Ռուսաստանին շնորհակալական խոսքերը.
Մտածում եմ ինչ ասեմ, երբ “սև ուրբաթ”-ով պայմանավորված, խանութների դեմը հերթեր են.
Մտածում եմ ինչ ասեմ, երբ ՀՔԾ պետը Մխիթար Գոշի մեդալով ա պարգևատրվում.
Մտածում եմ ինչ ասեմ, երբ որոշ սպաներ ասում են, որ Նիկոլի արարքների մեջ նպատակային դավաճանություն չեն տեսնում.
Մտածում եմ ինչ ասեմ, երբ Նիկոլը ասում է, որ Էրատոյին ուղարկել էր բունկեր` բարոյական աջակցություն ցույց տալու համար.
Մտածում եմ ինչ ասեմ, երբ երկիրը քանդածները ու թուրքի պատվեր կատարածները ուզում են մնալ իշխանության.
Մտածում եմ ինչ ասեմ, երբ նույնիսկ այս վիճակում կան երիտասարդներ, որոնք պնդում են, որ կարող են Վարչապետ լինել. Այո, Նիկոլից երևի լավ կլինեն։ Բայց մեզ ոչ թե ավելի լավն է պետք այլ լավագույնը…
Մտածում եմ ինչ ասեմ…
Լավ եղեք, հորս արև…
Հ.Գ. Երկիրն ազատ անկման մեջ է։ Դուք ձեր պահվածքով կամ այն կանխելու եք, կամ էլ օժանդակեք։ Ձեր որոշելիքն է…»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով