«Ես պատրաստ եմ զոհվելու հանուն մեր հայրենիքի».Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր  Արթուր  Ղազինյանը  ֆեյսբուքյան  իր էջում գրել է.

«Այս խոսքերի հեղինակը Արցախը վաճառած, հազարավոր Հայորդիներ զոհած պետական դավաճանն է, ով.
1. 1992-94թթ Արցախյան առաջին պատերազմին առողջական (հոգեբուժական) թղթով ՓԱԽԵԼ Է բանակից՝ պարտադիր զինվորական ծառայությունից;
2. Ապրիլյան պատերազմին մասնակցելու համար Արցախ է մեկնել ՄԱՅԻՍԻՆ՝ 20 կմ թիկունքում խրամատ փորելու և սելֆի անելու համար;
3. Հայաստանի ամենապաշտպանված մարդն է, ում պաշտպանում են 500 անվտանգության աշխատակից և մի քանի հազար ներքին զորքերի ծառայողներ;
Եթե այս վախկոտ «դուխով» նապաստակը պատրաստ էր զոհվել, ապա դա նշանակում է, որ մինչև իրեն պետք է զոհվեին 3 միլիոն ՀՀ քաղաքացի, 500 ավտանգության աշխատակից և մի քանի հազար ոստիկան:
Այս տիեզերական մասշտաբի ստախոսը նաև տիեզերական մասշտաբի վախկոտ է և սրիկա:
Իսկ ԴԱՎԱՃԱՆ լինելը կապացուցվի քրեական գործով մեղադրական դատավճռով»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով