Մովսես Հակոբյանն ասուլիսից հետո հրավիրվել է ՀՔԾ. նյութեր են նախապատրաստվում.«Փաստինֆո»

 

Գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն ասուլիսից հետո հրավիրվել է ՀՔԾ` բացատրություն տալու:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՀՔԾ-ի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ դատախազությունից ստացել են ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսի այսօրվա տեսագրությունը ու նյութեր են նախապատրաստվում։ Ինչ վերաբերում է Մ.Հակոբյանին ՀՔԾ հրավիրելուն, ապա  Մ. Օհանջանյանը ձեռնպահ մնաց մեկնաբանելուց:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, իր այսօրվա ասուլիսի ընթացքում ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը հանդես է եկել սենսացիոն հայտարարություններով` նշելով, որ 2018թ մայիսից հետո պատերազմող երկրում իրականացվել է զինված ուժերի օպտիմալացում, որի արդյունքում կրճատվել է բանակի մարտավարական հինգ գունդ: Բացի այդ`  պատերազմի երրորդ օրը վարչապետը կանգնեցրել է բանակի լրահամալրումը և զորահավաք չի եղել, իսկ Փաշինյանի կնոջ` Աննա Հակոբյանի` հրամանատարական կետից դուրս գալու Հակոբյան խնդրանքից հետո նրան այլեւս թույլ չեն տվել մեկնել Արցախ :

Ասուլիսը դեռ չավարտված դատախազությունը, որն այս օրերին խլուրդի նման մտել է հողի տակ ու որեւէ կերպ չի արձագանքում տեղի ունեցող ապօրինություններին, ընդդիմադիր ու «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկող պատգամավորների նկատմամբ սպառնալիքներին, հայտարարեց, թե ասուլիսի տեսագրությունն ուղարկվել է ՀՔԾ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նման սենսացիոն բացահայտումներից հետո իր նկատմամբ հնարավոր հետապնդումներին արձագանկելով` Հակոբյանն ասել է. «բանտում քիչ եմ եղել, մի քիչ էլ կգնամ կնստեմ, սարսափելի ոչինչ չկա»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով