Մանվել Գրիգորյանի անունը հավերժ կմնա մեր տարեգրության հերոսական էջերում. Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրել է.

«Խորը ցավ ապրեցի՝ լսելով «Արցախի հերոս», 1992-1996 թվականներին ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի մահվան բոթը: Անուրանալի է նրա ավանդը մեր հայրենիքի պաշտպանության ու կայացման գործում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից վշտակցում եմ Մանվել Գրիգորյանի ընտանիքին ու զինակիցներին, մաղթում տոկունություն ու ոգու կորով։

Նրա անունը հավերժ կմնա մեր տարեգրության հերոսական էջերում»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով