Կառավարությունը պետք է հրապարակի պատերազմի մասնակիցների գերության, զոհվելու կամ անհետ կորած լինելու մասի տվյալները

 

Պահանջում ենք անմիջապես տեղեկատվություն տրամադրել հասարակությանը պատերազմի մասնակիցների գերության, զոհվելու կամ անհետ կորած լինելու մասին, – նման հայտարարությամբ է հանդես եկել «Հայրենիք» կուսակցությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Անարդյունավետ, ապաշնորհ և դավաճանական կառավարման արդյունքում Նիկոլ Փաշինյանի կողմից տանուլ տրված պատերազմի հետևանքով հայ ժողովուրդն ունի հազարավոր զոհեր և վիրավորներ, տասնյակ հազարավոր մարդիկ դարձել են փախստականներ ու տեղահանվածներ։ Հումանիտար այս աղետի սարսափելի հետևանքներն ուղղակիորեն առնչվում են նաև մեր այն հազարավոր քաղաքացիներին, որոնք որևէ տեղեկություն չունեն իրենց զավակների՝ գերության մեջ հայտնվելու, զոհվելու կամ անհետ կորած լինելու մասին։ Ապիկար այս իշխանությունները մինչև այժմ ի վիճակի չեն եղել կատարելու նվազագույնը՝ մարդասիրական ոլորտին առնչվող անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել գրեթե հուսալքության մեջ հայտնված մեր հազարավոր քաղաքացիներին։

Սա ևս մեկ ցուցիչ է, որ նաև այս չափազանց կարևոր և զգայուն հարցը լիովին ձախողած Նիկոլ Փաշինյանի դավաճանական և անմարդկային վարչախումբը պետք է ժամ առաջ հեռացվի երկրի կառավարումից՝ հնարավորություն բացելով հումանիտար այս ճգնաժամի շուտափույթ կարգավորման համար», – նշված է հայտարարության մեջ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով