Այն, ինչ հիմա անում է կառավարությունը, Էդուարդ Աղաջանյանը, դա սադրանք է, հրահրում է քաղաքացիական բախումների, քաղաքացիական պատերազմի հրահրում է

Այն, ինչ հիմա անում է կառավարությունը, Էդուարդ Աղաջանյանը, դա սադրանք է, հրահրում է քաղաքացիական բախումների, քաղաքացիական պատերազմի հրահրում է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով վարչապետի աշխատակազմի ղեկավարի գրառմանը։

«Կոչ եմ անում, որ որևէ կերպ այս քայլին չգնան։ Առաջին օրվանից վարչապետը հրահրում է քաղաքացիական բախումներ։ Սա անընդունելի է և կարող է ունենալ շատ վատ հետևանքներ։ Երբ ասում էի՝ նման քայլերը կարող են բերել ցնցումների, սա այդ քայլերից մեկն է»,-ասաց պատգամավորը՝ հորդորելով հետ կանգնել նման սադրանքներից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գևորգ Գորգիսյանը նկատեց՝ եթե վարչապետը մտահոգված է երկրի ապագայով և մարդկային կյանքերով, նա պետք է հետ կանգնի նմանատիպ քայլերից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով