«Հրապարակ». ՊՆ-ում էլ է անիշխանություն

«Թեեւ անցած շաբաթ Նիկոլ Փաշինյանը շտապեց իր խորհրդական Վաղարշակ Հարությունյանին պաշտպանության նախարար կարգել, սակայն պաշտպանական գերատեսչությունում անիշխանության մթնոլորտ է։

Բանն այն է, որ նորաթուխ նախարարը 7 օրվա ընթացքում դեռ չի հավաքել աշխատակազմին, չի խոսել առաջիկա մարտահրավերների, քաղաքականության մասին։ Գլխատված է նաեւ ՊՆ ողջ ղեկավարությունը․ ՊՆ-ում այս պահի դրությամբ չկա փոխնախարար, մինչդեռ փոխնախարարի չորս հաստիք կա, փոխնախարարներից երկուսը մինչպատերազմական ժամանակներում են հեռացել, իսկ երկուսը՝ Գաբրիել Բալայանն ու Մակար Ղամբարյանը, հրաժարական տվեցին Դավիթ Տոնոյանի հեռանալուց հետո»,-գրում է թերթը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով