«Ֆեյքերի բանակին» փոխարինել են պետական աշխատողները,«Հրապարակ»

«Այն պահից, երբ հանրությունը հիմնականում հասկացավ, որ Նիկոլ Փաշինյանին և նրա իշխանությունը պաշտպանողների մեծ մասը ֆեյքեր են՝ իրական մարդիկ չեն, իշխանությունը փոխել է մարտավարությունը։ Հիմա փողով անիրական «քոմենթչիներին» փոխարինել են վարչական շրջանների և պետական գերատեսչությունների աշխատակիցները։

Երևանի թաղապետարաններից մեկի աշխատակիցը մեզ պատմեց, որ իրենց հրահանգ են իջեցրել՝ բանուգործը թողնել և աշխատանքային ժամերին Նիկոլ Փաշինյանին փառաբանող կամ քննադատողներին սաստող «քոմենթներ» գրել։Ավելին՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում «տաղանդաշատ քոմենթչիներին» անգամ արձակուրդ են տրամադրում, թույլատրում, որ տանը մնան ու միայն «քոմենթ» գրեն»,-գրում է թերթը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարու

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով