«Հայաստանի Հանրապետություն». Էրդողանի առջև կարող է «կարմիր լույս» վառվել

«Պուտինը կարող է ռազմական առճակատման մեջ մտնել, եթե Էրդողանը շարունակի զբաղեցնել նույն դիրքը՝ մերժելով Լիբիայում ու Սիրիայում և, որ ամենակարևորն է, Կովկասում ռուսական կողմի պահանջները: Էրդողանը պետք է մշակի տարածաշրջանային ու միջազգային նոր ռազմավարություն, որպեսզի դիմակայի ռուսական ու եվրոպական ճնշմանը և, մասնավորապես, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հարաբերություններում լարվածությանը, որին աջակցում են եվրոպական շատ երկրներ, այդ թվում՝ Գերմանիան:

Գերմանացիները չեն թաքցնում նյարդայնությունը Լիբիայում ամերիկա-գերմանական նախաձեռնությունն արգելափակելու Էրդողանի փորձերի պատճառով: Այսպիսով՝  Էրդողանը կարող է վերադառնալ ամերիկացիների գիրկը՝ դիմակայելու բոլոր հարձակումներին, ինչին նա կարծես անտարբեր է, քանզի կարծում է, որ ավելի շատ հաղթաթուղթ ունի, քան Ռուսաստանը՝ Օսմանյան կայսրության և Թուրքիայի Հանրապետության երկարամյա ու ավանդական թշնամին: Ռուսաստանի ղեկավարի հետ զրույցից հետո Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի գործել իր սեփական տեսլականի ու օրակարգի համաձայն՝ անկախ այն բանից, թե ուրիշներն ինչ են ասում և անում»,-գրում է թերթը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով