Ֆրանսիայի Հանրապետության սենատը ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը

Այսօր Ֆրանսիայի սենատում մի քանի ժամ տևած քննարկումներից հետո, որի ընթացքում Ֆրանսիայում գործող տարբեր կուսակցության պատգամավորների մասնակցությամբ լսումներ էին տեղի ունենում ԼՂՀ հարցով, Ֆրանսիայի Սենատը ճանաչեց Արցախի անկախությունը։ Սենատի  336 պատգամավոր կողմ է քվերակել 305-ը,   դեմ՝ 1-ը։

Քննարկումների ընթացքում կարծիքներ հնչեցին այն մասին, որ Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող անդամ երկիր, չի կարող ընդունել այն, ինչ տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում՝ սկսած Ադրբեջանի և վարձկան ահաբեկիչների մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտումները, ինչպես նաև պատերազմի ողջ ընթացքում Լեռնային Ղարաբաղի դեմ կիրառված արգելված զինատեսակների օգտագործումը և այլն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ֆրանսիայի սենատում դիրքորոշում հնչեց նաև այն մասին, ըստ որի, անընդունելի է նաև եռակողմ համաձայնագրի նմանօրինակ ընդունումը, որը, սենատի պատգամավորների ճնշող մեծամասնության կարիծիքով, չի կարող ապահովել տարածաշրջանային անվտանգությունն ու խաղաղությունը, քանզի նմանօրինակ համաձայնագրի ընդունումը, ըստ սենատում հնչած կարծիքների, ավելի շուտ արտահայտում է Թուրքիայի և մասնավորապես Թուրքիայի նախագահ Էրդողանի քաղաքական ցանկություններն ու իղձերը, քան Լեռնային Ղարաբաղի և այնտեղ ապրող հայերի անվտանգությունն ու պատերազմի դադարեցումը։ Ըստ Սենատում հնչած կարծիքների ճնշող մեծամասնության՝ վերոհիշյալ համաձահնագրով տարածաշրջանային կոնֆլիկտը ոչ թե լուծվել, այլ ժամանակավորապես սառեցվել է։ Այսպիսով, առաջնորդվելով Ֆրանսիայի Հանրապետության սահմանդրության 131-րդ հոդվածով, Ֆրանսիայի սենատը 336 պատգամավորի մասնակցությամ քվերակության միջոցով ճանաչեց Լեռնային Ղարաբաղի Անկախությունը, դառնալով առաջին պետությունը, ով կատարեց այդ պատմական քայլը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով