Դուք իրոք կարծում եք, որ բարոյական իրավունք ունեք վերստին դաշտ բերելու «նախկիններ» դիսկուրսը՞

Իրավաբան  Ռոբերտ Հայրապետյանը  ֆեյսուքյան  իր էջում գրել է.

««ժամանակներում բանակցային սեղանին դրված բոլոր փաստաթղթերը՝ Քի Վեսթ, Փարիզյան սկզբունքներ, Մադրիդյան սկզբունքներ, Կազանյան փաստաթուղթ, Լավրովի պլան, երբեք չեն ներառել տարածքային այնպիսի աշխարհագրություն, որպիսզին ներառված է նոյեմբերի 10-ին դավադրաբար ստորագրված «փաշինյանական սկզբունքներ» կամ «Արցախի նվիրատվության պայմանագիր» խայտառակ կապիտուլիացիոն փաստաթղթում:
«Բանակցեցին այն, ինչ ուզեցին» որի արդյունքն եղավ գրեթե ողջ Արցախ աշխարհի նվիրատվությունը ու որոշ հատվածներ Հայաստանից որպես քեշբեք:
Հիմա հարց եմ տալիս դավաճանի խարանը իրենց ճակատներին դաջված լինելու փաստը համառորեն չնկատողներին.
Դուք իրոք կարծում եք, որ բարոյական իրավունք ունեք վերստին դաշտ բերելու «նախկիններ» դիսկուրսը՞»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով