Այս չարիքը պետք է հեռանա անհապաղ, որպեսզի կասեցնենք մեր երկրի մայրամուտը, այլապես քայլ առ քայլ զիջելու ենք մեզ մնացած մի բուռ հայրենիքը.Իշխան Սաղաթելյան

ՀՀ-ում իշխանություն չկա: Կառավարություն, արտգործնախարարություն գոյություն չունի,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը.

«Ստորացուցիչ կապիտուլյացիայի հայտարարության պայմաններում թուրքերը վարվում են ըստ քմահաճույքի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

– Թուրքը հասել է Վարդենիսի շրջան՝ Սոթք:

– Բերձորի ճանապարհի՝ 5 կմ-ի վերաբերյալ պայմանավորվածությունը չի կատարվում, ճանապարհը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ:

– Հայկական կողմը զիջում է դիրքեր ու բնակավայրեր, որոնք փաստաթղթով չեն ամրագրված:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հենց սրա համար ենք ասում, որ թուրքի առջև ծնկի եկած ղեկավարը չի կարող բանակցել և պաշտպանել մեր ժողովրդի շահերն ու իրավունքները:

Այս չարիքը պետք է հեռանա անհապաղ, որպեսզի կասեցնենք մեր երկրի մայրամուտը, այլապես քայլ առ քայլ զիջելու ենք մեզ մնացած մի բուռ հայրենիքը»,-գրել է Սաղաթելյանը:

 

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով