Ադրբեջանը հերթական կեղծիքն է տարածում գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի վիրավորվելու մասին. գեներալ Օհանյանից ստացած հերթական դասը շատ ցավոտ է եղել. Վահրամ Պողոսյան

Ադրբեջանական քարոզչամեքենան այս անգամ հերթական կեղծիքն է տարածում գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի մասին, թե իբր վերջինս վիրավորվել է: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Իհարկե, թշնամին խորը պատճառներ ունի դրա մասին աղաղակելու, քանի որ գեներալ Օհանյանից ստացած հերթական դասը շատ ցավոտ է եղել, ու, համոզված եմ, դեռ էլի կստանա, որովհետև նա ողջ և առողջ է ու լիարժեք կատարում է իրեն վստահված պարտականությունները»,-գրել է նա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով