Եթե բանակցային գործըթացի ժառանգությունից հրաժարվել ենք 2018-ին և սկսել նոր կետից, ապա իմաստը որն ա քննարկել հիմա էդ ժառանգությունը, որը երկու տարուց ավել էլ օրակարգում չկա՞

Մի հատ առանցքային հարց կա՝ եթե բանակցային գործըթացի ժառանգությունից հրաժարվել ենք 2018-ին և սկսել նոր կետից, ապա իմաստը որն ա քննարկել հիմա էդ ժառանգությունը, որը երկու տարուց ավել էլ օրակարգում չկա՞։ Եկեք քննարկենք էն, ինչ կա։
Կարանք ժառանգությունն էլ ի դեպ քննարկենք Ապրիլյանից հետո թողնված՝ 1. Ադրբեջանին պարտադրում էին ճանաչել Արցախի անկախությունը (էդ ես չեմ ասում, Ալիևն ա ասում), 2. պարտադրում էին կիրառել առաջնագծում խախտումների մոնիթորինգի էֆֆեկտիվ համակարգ (էս էլ ես չեմ ասում, Մինսկի խումբն էր ասում), 3. մեզ էլ առաջարկում էին հանձնել տարածքներ, բայց մենք հրաժարվում էինք (էս էլ ես չեմ ասում, Լուկաշենկոն ա ասում իր ու Պուտինի անունից)։
Ենթադրենք սա վատ ժառանգություն էր ու զրոյից սկսեցինք ուրիշը՝ “լուծում, որը ընդունելի կլինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար” ֆորմուլան։ Հիմա էդ լուծումը ուրվագծվում ա թե չէ՞։ Էլ ինչ կապ ունի, ինչ ա եղել մինչև էդ՞, եթե հրաժարվել ենք վաղուց։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով