Նիկոլը սկսեց երկրի ներսում թշնամիներ փնտրելու սպասված անհեռանկար արշավը, որպեսզի ամեն ինչ կոտրի նրանց վրա

Նիկոլը սկսեց երկրի ներսում թշնամիներ փնտրելու սպասված անհեռանկար արշավը, որպեսզի ամեն ինչ կոտրի նրանց վրա: Ինչ է նշանակում, երբ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը ասեկոսեների հիման վրա դավաճանության մեղադրանք է ներկայացնում չգիտենք էլ թե ում կամ ով և ոնց կարող է զինվորին ստիպել` թողնել դիրքերը: Փաստեր եթե կան` հրապարակեք և պատժեք խստագույնս, միայն ուրախ կլինենք: Պատերազմը դեռ չավարտված` դափնիներ մի բաժանեք, չհաստատված թշնամիներ մի փնտրեք, չեմ ասում համախմբեք, քանի որ դուք համախմբող տեսակ չեք, դուք պառակտող եք:
Անհերքելի է, որ ընդդիմությունը պատերազմի այս ողջ ժամանակահատվածում մի կողմ դրեց քաղաքական տարաձայնությունները և համախմբվեց բանակի շուրջ, ինչով կարողացավ օգնեց, ինչքան իշխանությունը չխանգարեց` օգնեց:
Պատերազմում պարտվում է ողջ երկիրը` անկախ իշխանություն կամ ընդդիմություն լինելուց: Հաղթանակ:
Բաբկեն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով