Կոնկրետ պաշտոնյաները, թշնամու խոշորացույցի տակ են և ցանկացած չհաշվարկված ձևակերպում կարող է Ադրբեջանին անչափ կարևոր տեղեկատվություն փոխանցել

Մենք վերջապես պետք է սովորենք անվտանգային թեմաների շուրջ դիսկուրսը անհրաժեշտ ռամկաների մեջ քննարկենք։ Նման հայտարարությամբ է հանդես եկել փորձագետ Տիգրան Աբրահամյանը։

«Հատկապես պատերազմի թեժ օրերին, հաճախ ձևակերպումներ ես լսում մեր անվտանգությանը վերաբերվող խնդիրների մասին, այն էլ պետական պաշտոնյաների շուրթերից, որոնց հանրայնացումը լուրջ հարցադրումներ է առաջացնում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Խնդիրների, որի մասին թշնամին ամեն գնով կցանկանար տիրապետեր։

Մենք դրա մասին, չգիտեմ թե ինչու խոսում ենք բաց հարթակներում։

Հասկացեք, հատկապես կոնկրետ պաշտոնյաները, թշնամու խոշորացույցի տակ են և ցանկացած չհաշվարկված ձևակերպում կարող է Ադրբեջանին անչափ կարևոր տեղեկատվություն փոխանցել»,- ֆեյսբուքում գրել է Տիգրան Աբրահամյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով