Կառավարության առաջարկով ԱԺ արտահերթ նիստ կգումարվի

Կառավարության որոշումը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ ՀՀ կառավարության նախաձեռնության մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին 2020 թվականի հոկտեմբերի 21-ին ժամը 11:00-ին գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետևյալ օրակարգով`

1) «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
(Կ-764-19.10.2020-ՏՀ-011/0)
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)

2) «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի նախաձեռնողի ներկայացուցիչ նշանակել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանին:

3. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնել՝

1) «2020 թվականի հոկտեմբերի 21-ին գումարված` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգային հարցերի քննարկման հատուկ ընթացակարգի մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագիծը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով