Հրադադարի պայմանավորվածություններն Ադրբեջանը մեկնաբանում է որպես արցախահայությանը բնաջնջելու թույլտվություն. ՊԲ-ն զգուշացնում է

 

Հրադադարի պայմանավորվածություններն Ադրբեջանը մեկնաբանում է որպես արցախահայությանը բնաջնջելու թույլտվություն, այդպես չի կարող լինել։ Քիչ առաջ նման հայտարարությամբ է հանդես եկել Արցախի ՊԲ-ն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«ՊԲ-ն բազմիցս է ընդգծել իր հանձնառությունը կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին:

Սակայն այդ պայմանավորվածությունների մասին ադրբեջանական կողմի պատկերացումները կարծես թե ամբողջությամբ այլ են. իրենք այդ պայմանավորվածությունները կարծես թե մեկնաբանում են՝ որպես Արցախի խաղաղ բնակչությանը և ենթակառուցվածքները թիրախավորելու, արցախահայությանը բնաջնջելու թույլտվություն: Դա այդպես չի կարող լինել: Արցախի ՊԲ-ն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Արցախի ժողովրդին ուղղված ցանկացած վտանգ չեզոքացնելու ուղղությամբ»,- նշված է հայտարարության մեջ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով