Արցախի Կարմիր շուկա բնակավայրում կասետային ռումբից վնասված մեքենայի վարորդը մահացել է

Կարմիր շուկայում կասետային ռումբից վնասված մեքենան է. վարորդը մահացել է։

Այս մասին հայտնում են  Արցախի Տեղեկատվական շտաբից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ հումանիտար հրադադարի հերթական խախտումը գրանցվեց ժամը 19։00-ին։

«Նշանակետում Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքն է։

Ադրբեջանը «Սմերչ» կասետային ռումբերով հրթիռակոծել է համայնքը, նախնական տվյալներով զոհվել է մեկ խաղաղ բնակիչ»,- ասված էր Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տարածած հայտարարության մեջ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով