Ամբողջ ազգն ընկած փող ա հավաքում, դուք ավտոկանգառի մուտք եք սարքու՞մ

ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը, մեկնաբանելով Երևանի ավագանու որոշումը, որով «Երևանտրանս» ՓԲԸ-ի տարածքում գտնվող կայանատեղիի օգտագործումն արդյունավետ և մատչելի դարձնելու նպատակով տրամադրվեց ավելի քան 49 մլն ՀՀ դրամ,ֆեյսբուքյան   իր էջում գրել է.

«ԴՈւՔ ՍՐԻԿԱ ԵՔ, ՊԱՐՈՆԱՅՔ $ 100.000 Կայանատեղիի նոր մուտքի համար: Ու որոշումն ընդունվել է միաձայն… Ամբողջ ազգն ընկած փողա հավաքում, որ պատերազմ կարողանա վարի: Ամբողջ ազգն ընկած պրիցելներ ու ռացիաներա փնտրում աշխարհով մեկ: Ուսանողությունն ու նախորդ կյանքի փափկասուն կանայք իրենց օֆիսներն ու սալոնները պահեստների վերածած տաք շոր ու գլխարկ են հավաքում, ծխախոտ ու քաղցրավենիք, որ զինվորին մի կաթիլ օգնած լինեն… Դուք ավտոկանգառի մուտք եք սարքու՞մ… Իսկ մտքներովդ անցելա՞ էս պատերազմի հերոս երիտասարդները ո՞նց են հետ ինտեգրվեկու հասարակություն:

Դուք ձեր առ այժմ տաքուկ կաբինետներում ձեր փափկասուն նստամկանը տեղավորած, մտածե՞լ եք, թե ինչա նշանակում 3 շաբաթից ավել գիշեր-ցերեկ չքնել, երբ օրդ բացվումա թշնամու օդանավի ոռնոցով, որին հետևումա նետված 2 ռումբի պայթյունը, երբ գիշեր ցերեկ չի դադարում հրանոթների ու ականանետերի կրակոցը, երբ ռացիայով լսելով` “х պոստին` խաչ”, ինչը նշանակումա, որ էդ պոստում շտապ օգնություն ա պետք, որովհետև կամ զոհ կա, կամ վիրավոր, ուշացումով տեղա հասնում, որ դա իր պոստնա…. Էդ երեխեքը ո՞նց են վերադառնալու հասարակություն Դուք իրենց ծանր վիրավոր հոգեվիճակի վերականգնման մասին մտածե՞լ եք: Նրանց հոգեկան վերականգնողական կենտրոնի վրա մի ցենտ, մի լումա դուրս գրե՞լ եք Դուք էդ զոհերի ծնողների հոգին բուժելու, սփոփելու “մուտքի դարպասները” վերականգնելու վրա մի կոպեկ ներդրե՞լ եք… Հարամ լինի էն օդը, որ դուք շնչում եք, Հարամ լինի ձեր ամեն ինչը: Ուղեղներդ միացրեք: Պատերազմ է, ՊԱ-Տե-ՐԱԶՄ Թե չէ` Ստայանկի մուտքը պետքա վերակառուցել…»:

ԱԳՆ-ն հանձնարարել է բոլոր դեսպաններին զբաղվել Աննա Հակոբյանի PR-ով. Ապացույց

25.11.2020

Այն պահից, երբ դուք ձեր ապագան վստահեցիք այս ծախու և խաբեբա «լրագրողին», դուք դավաճանեցիք ձեզ ու ձեր երկրին.Կարինե Աճեմյան

23.11.2020

«Տիկին Ռիտան ծայրահեղ վատ վիճակում միայն մի նախադասություն է ասել».Շուշան Պետրոսյան

21.11.2020

Արծրուն Հովհաննիսյան, որ խնդրեմ, կասե՞ս, թե այս բլուրը վերադարձնելու համար քանի Հայ զինվոր է զոհվել վերջին պատերազմում.Արթուր Ղազինյան

24.11.2020

Հարգարժան Վեհափառ.Ես չեմ կարող միասնական լինել մարդկանց հետ, ում ապաշնորհության պատճառով իմ երեխաները զրկվել են իրենց մկրտության վայրից, իսկ ես իմ փոքր հայրենիքից

22.11.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով