Ադրբեջանական ֆեյք ֆեյսբուքյան էջերի կամ կայքերի մասին զգուշացնող հավելվածն արդեն պատրաստ է

Ադրբեջանական ֆեյք ֆեյսբուքյան էջերի կամ կայքերի մասին զգուշացնող հավելվածն արդեն պատրաստ է։ Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ հավելվածը համակարգչի վրա, Google Chrome-ի վրա տեղադրելուց հետո ադրբեջանական ֆեյք ֆեյսբուքյան էջ կամ կայք մտնելու դեպքում համակարգը կզգուշացնի այդ մասին։ Իսկ հավելվածի համահեղինակներից մեկը՝ Գոռ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ էջերի ցանկն անընդհատ թարմանալու է և կեղծ ֆեյսբուքյան, ինստագրամի, թվիթերի էջ, կայք տեսնելու դեպքում հղումն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլ փոստին։

…..

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ոնց գրել էի արդեն, Google Chrome-ի և այլ Chromium բռաուզերների վրա աշխատող հավելվածն արդեն հասանելի է։ Քաշեք, որ խուսափեք կեղծ և ադրբեջանական էջեր այցելելուց։ Էջերի ցանկն անընդհատ թարմանալու է։ Կեղծ ֆեյսբուքյան, ինստագրամի, թվիթերի էջ, կայք տեսնելուց հղումն ուղարկեք [email protected] էլ փոստին։ Հավելվածը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով»-գրել  է  Գոռ  Գևորգյանը:

Հղումը` chrome.google.com

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով