Որքան ուշանում է մեր սպայի հետ ԿԽՄԿ հանդիպումներն ու շփումները, այնքան մեծանում է զինծառայողի նկատմամբ ճնշումներն ու համապատասխան կոնվենցիայով սահմանված իրավունքների իրացման հետ կապված խնդիրները

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ադրբեջանական տարածքում հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին։ Գրառման մեջ ասվում է։

«Հայ զինծառայող Գուրգեն Ալավերդյանի Ադրբեջանում հայտնվելուց 20 օր է անցել: Այս միջադեպի առնչությամբ, Ադրբեջանը քաղաքական, իրավական, քարոզչական բնույթի տարբեր գործողություններ է իրականացրել: Դրանք սովորական պրիմիտիվ բնույթի միջոցառումներ են, որոնք որպես կանոն Ադրբեջանն իրականացնում է, սակայն այս պահին դրա մանրամասների վրա կանգ չեմ առնի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնեմ, որ ՊՆ հաղորդմամբ, օգոստոսի 22-ին,մարտական հենակետը ստուգելու ընթացքում սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել էր:

Այս պահին ամենամեծ խնդիրն այն է, որ առ այս պահը թեմայով զբաղվող Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները չեն հանդիպել մեր զինծառայողին և անհրաժեշտ աջակցություն չեն ցուցաբերել:

Ու սա այն դեպքում, երբ «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնևյան կոնվենցիայում հստակ սահմանվում է նման իրավիճակներում ԿԽՄԿ ներկայացուցիչների այցերի, ռազմագերիների ու նրա ընտանիքի անդամների իրավունքների հետ կապված բոլոր մանրամասները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ այդմ՝ նրանք արդեն պետք է հանդիպած լինեին զինծառայողի հետ, նրա առողջական վիճակի և առհասարակ նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ մանրամասներ փոխանցեին Ալավերդյանի ընտանիքի անդամներին, իսկ որոշակի տեղեկություններ նաև հանրայնացնել:

Որքան ուշանում է մեր սպայի հետ ԿԽՄԿ հանդիպումներն ու շփումները, այնքան մեծանում է զինծառայողի նկատմամբ ճնշումներն ու համապատասխան կոնվենցիայով սահմանված իրավունքների իրացման հետ կապված խնդիրները:

Ադրբեջանի քարոզչական չստացված հնարքները մի կողմ, սակայն մեր զինծառայողի անվտանգության հետ կապված հարցերը որպես առաջնահերթություն ունենալով, պետք է գործադրել բոլոր հնարավոր և անհնար քայլերը՝ օր առաջ Ալավերդյանի հետ կապի դուրս գալու և նրան միջազգային իրավական պաշտպանության տակ վերցնելու համար»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով