Նիկոլի համար քաղաքացին ոչ միայն տուգանքի մատերիալ դարձավ, այլ նաև դատվելու.Աննա Մկրտչյան

 

Հարց. Որևէ մեկը տարբերություն տեսել է այս 6 ամիսների ընթացքում ընդունված և երկարաձգված արտակարգ դրության իրավական ռեժիմ սահմանելու մասին ակտի և երեկ ԱԺ-ում քննարկված ու քվեարկված օրենսդրական փաթեթի միջև։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս ամիսների ընթացքում իրավունքների անհամաչափ սահմանափակումների և կառավարության անգործությանը եկավ փոխարինելու իրավական ակտերի փաթեթ, որն էլի ոչնչի մասին է՝լի նոր անորոշ ձևակերպումներով ու անհամարժեք գործողություններով։

Հինգից ավել օրենքներում կատարվող փոփոխություններից որևէ մեկում չեք գտնի ստեղծված իրավիճակը հաղթահարելուն ուղղված միջոցառումներ։ Բայց, կգտնեք լրացուցիչ պատժիչ բազմաթիվ մեխանիզմներ։
Օրինակ՝ այսուհետ քրեաիրավական որակման է արժանանալու կարանտինի պայմաններում մեկուսացման (ինքնամեկուսացման) կամ անհատական պաշտպանության միջոցների կիրառման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ կառաջացնի անձի վարակում։

Նիկոլի համար քաղաքացին ոչ միայն տուգանքի մատերիալ դարձավ, այլ նաև դատվելու։
Նիկոլի անօրեն բռնությունները խրախուսող հերթական օրենքի ձև բայց ոչ բովանդակություն ունեցող թուղթը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բարի գալուստ ձևական արտակարգ դրությունը հաղթահարած ու նույնչափ ձևական կարանտինային սահմանափակումներով լի Հայաստան իմ ձևական հպարտ քաղաքացիներ։

Armenia First նախաձեռնող խմբի համահիմնադիր  Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով