Նիկոլ Փաշինյանն այցելել է Եռաբլուր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի անկախության 29-րդ տարեդարձի առթիվ բարձրաստիճան պաշտոնյաների հետ այցելել է Եռաբլուր զինվորական պանդեոն: Նրան ուղեկցում են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Գարեգին Բ ամենայն Հայոց կաթողիկոսը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Նրանք ծաղիկներ են դրել դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, անհայտ կորած ազատամարտիկների հուշակոթողին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով