Վերելակային դավաճանություն…Ստելլա Աբրահամյան

Վերելակային դավաճանություն…
Եթե դուք սպառվել և պարտվել եք, իսկ դուք միանշանա՛կ պարտվել եք, թե՛ ներքին և թե՛ արտաքին բոլոր քաղաքական հարթակներում, ապա դա ձեզ, երբե՛ք և ո՛չ մի դեպքում, իրավունք չի վերապահում խաղալ Արցախի և Արցախցու ճակատագրի հետ և այն դնել քաղաքական նժարին…
Սա քաղաքականություն չէ, սա իշխանամոլություն չէ, սա դավաճանություն է՝ Հայրենիքին, Ազգին, սեփական Ժողովրդին…
Եթե մեկը իշխանություն և ժամանակ է մուրում թշնամի զավթիչ-պետության ղեկավարից, փոխարենը խոստանալով բավարարել նույն ագրեսսոր-պետության և արյան ծարավ ժողովրդի շահերը, ապա նման սպառված խեղկատակի համար,
Արցախը զոհասեղանին դնելը, համազոր է անիմաստ ծղրտոցներին և փրփրաբերան լայվերին…
Ադրբեջանի նախագահի հայտարարությունը անակնկալ չէ,
Նա վերաբացահայտել է վաղուց բացահայտվածը։
Ի տարբերություն Փաշինյանի, Ալիևը իր տեսակետը շարադրում է՝ հստակ, ստույգ և անկեղծ, որքան էլ ցավալի և անընդունելի լինի մեզ համար…
Փաստորեն Ադրբեջանը հրադադարը օգտագործել է Արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ինժեներական աշխատանքներ իրականացնելով և
Արցախի հետ սահմանամերձ քաղաքներում և գյուղերում, իշխանությունների հրահանգով, թաքստոցներ և ապաստարաններ կառուցելով, որը խստիվ կարգադրվում և ստուգվում է իրավապահ մարմինների կողմից։
Դարավոր, արյան ծարավ, անքուն և դարանակալ թշնամին կրկին իր դերի մեջ է՝ դավեր է նյութում, ոճիր մոգոնում.
Որքան էլ ցավալի լինի՝
Պատերազմի նախաշեմին ենք՝ անգրագետ, անկարող, ուղեղալույծ, վաղուց արդեն իրեն սպառած՝ ղեկավարության առկայությամբ…

Ստելլա  Աբրահամյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով