Միքայել Մինասյանի վերաբերյալ քրգործով նոր անձ է կալանավորվել

Միքայել Մինասյանի վերաբերյալ քրեական գործով նոր անձ է կալանավորվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։

«Դատարանը բավարարել է քննիչի մեկ այլ որոշում Միքայել Մինասյանի գործերի կառավարիչի` Լեոնիդ Արևշատյանի նկատմամբ խափանման միջոցը որպես կալանավորում ընտրելու մասին»,-ասաց ՊԵԿ նախագահը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հարցին` իրավապահ մարմինները տեղեկատվություն ունեն, թե որտեղ է Միքայել Մինասյանը, Էդվարդ Հովհաննիսյանն ասաց, որ իրավապահները միգուցե ունեն տեղեկատվություն, սակայն դա քրեական հետախուզության մարմինների աշխատանքի շրջանակներում է. «Առաջարկում եմ այս պահին այդ հարցին չանդրադառնալ»,-ասաց Էդվարդ Հովհաննիսյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով